Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Արմեն Սարգսյան. Իմ կարեկցանքն եմ հայտնում բարեկամ ֆրանսիացիներին՝ կիսելով նրանց զգացմունքները

Արմեն Սարգսյան. Իմ կարեկցանքն եմ հայտնում բարեկամ ֆրանսիացիներին՝ կիսելով նրանց զգացմունքները
16.04.2019 | 21:40

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին. «Փարիզի Աստվածամոր տաճարը, որտեղ պահվող գանձերն ու արվեստի ստեղծագործությունները չափազանց արժեքավոր են, միշտ կանգուն է եղել՝ վեհորեն խորհրդանշելով ֆրանսիացի ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունը: Իմ կարեկցանքն եմ հայտնում բարեկամ ֆրանսիացիներին՝ կիսելով նրանց զգացմունքները»:

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ